Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ձեր հեռացումի թայմերը միացված է

Ձեր հեռացումի թայմերը միացված է
22.02.2026 | 14:05

Ամենավատն այն է, որ ձեզ արդեն չեն էլ քննադատում, որովհետև ձեզնից լավի ակնկալիք վաղուց չկա: Նշանակում է, որ ձեզ արդեն դատապարտել են, ձեր հեռացումի (խաղաղ կամ` ոչ խաղաղ) թայմերը միացված է: Սա վերաբերում է Հայաստանի ներկա իշխանությանը, անկախ այն բանից, իրենք սա հասկանու՞մ են, թե՞ իրենց դա հասկացնելու են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4428

Մեկնաբանություններ